Ութ դեպքից չորսը գրանցվել է Աջարիայում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով վրացական լրատվամիջոցներին: Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հաստատել է այս տեղեկությունը, նշելով, որ մահացած հիվանդները ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև ուշ են դիմել բուժօգնություն ստանալու համար:

Աջարիայի հիվանդանոցներում բուժվում է 130 մարդ, որոնցից 18-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Բաթումի շտապ օգնության կենտրոնում նշել են, որ օրվա ընթացքում մինչև 400 կանչ է գրանցվում: Նախօրեին Վրաստանի Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն լրագրողներին ասել է, որ «այս տարի Վրաստանում շրջանառվում է գրիպի A H1N1 շտամը, որը բնութագրվում է առավել մեծ ագրեսիվությամբ»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ երկրում հիվանդության տարածման ցուցանիշները չեն մոտեցել համաճարակայինին:

Ներկայումս Վրաստանը, ըստ մասնագետների, գտնվում է գրիպի տարածման գագաթնակետին: Վիրուսի տարածման ինտենսիվությունը կսկսի նվազել հունվարի առաջին շաբաթվա ընթացքում: Սակայն, փետրվարին, կարող է գրիպի դեպքերի ավելացման երկրորդ ալիքը գրանցվել: