Գեղարքունիքի մարզում հունվարի 2-ին խոշոր ավտովթարի է տեղի ունեցել. ժամը 16։00-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են 25-ամյա Սերգեյ Խ.-ի վարած Opel մակնիշի 34 MF 946 համարանիշի եւ 21-ամյա Էրիկ Ա.-ի վարած ВАЗ 2121 4 մակնիշի 35 XA 825 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Էրիկ Ա.-ն, նրա ուղեւորներ 31-ամյա Արմինե Մ.-ն, 42-ամյա Արտյոմ Մ.-ն, 5-ամյա Արեգ Մ.-ն, 9-ամյա Արփի Մ.-ն եւ վարորդի համագյուղացի՝ 36-ամյա Արմեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։

Աղբյուրի  տեղեկություններով՝ վիրավորների մեծ մասն ընտանիքի անդամներ ե