»»ՀՀԿ-ական թեկնածուի համար գումար բաժանելու հրապարակումը Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն

ՀՀԿ-ական թեկնածուի համար գումար բաժանելու հրապարակումը Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն

1in.am կայքում հրապարակված «Չարբախում ընտրակաշառքի մասին ահազանգ են ստացել» վերտառությամբ հրապարակումը Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից ուղարկվել է ոստիկանության Շենգավիթի բաժին ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

«Նշենք, որ, ըստ հրապարակման, ականատեսի վկայությամբ, Շիրակի փողոցում գումար են բաժանում ՀՀԿ-ական թեկնածուներից մեկի համար։ «Առաջին լրատվական» դիմած քաղաքացին նշել է, որ թիվ 115 դպրոցում տեղակայված է թիվ 8/47 ընտրատեղամասը, իսկ հարեւան շենքից գումար են բաժանել»,- հավելել է Խաչատրյանը։

2018-12-09T14:31:08+04:00December 9 14:31|Իրավական|0 Comments