Բողոքի ակցիա Ագրարային համալսարանում։ Այս պահին համալսարանի մի խումբ ուսանողներ իրականացնում են բողոքի ակցիա,  պահանջելով  ռեկտորի խորհրդական Արշալույս Թարվերդյանի հրաժարականը։ Վերջինս մինչ խորհրդականի պաշտոնում նշանակվելը   շուրջ 20 տարի եղել է Ագրարային համալսարանի ռեկտորը։

Ինչպես փոխանցում է Irakanum.am-ի թղթակիցը ուսանողները պնդում են, որ չարաշահումների գլխավոր պատասխանատուն հենց նա է։ Բողոքի ակցիայի ընթացքում ուսանողների հետ հանդիպեց ներկայիս ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը, ով խոստացավ, որ վաղը խորհրդականը հրաժարական կտա։

Բողոքի ակցիա Ագրարային համալսաանում

Gepostet von Irakanum.am am Donnerstag, 25. Oktober 2018