Հոկտեմբերի 25-ին, ժամը 08:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին` Ներքին Չարբախից դեպի Մասիս տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ճամփեզրի հողատարածքը: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: