», Տեսանյութեր, Քաղաքականություն»Ինչպես է քվեարկելու ՀՅԴ-ն վարչապետի ընտրությանը (տեսանյութ)

Ինչպես է քվեարկելու ՀՅԴ-ն վարչապետի ընտրությանը (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչպես են քվեարկելու վարչապետի ընտրությանը:

Հիշեցնենք, որ Ելք խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Ռուստամյանը նշեց, որ շատ գովելի է, որ բոլորը կամաց-կամաց հասկանում են, որ գործընթացները պետք է օրենքի տառին համապատասխան լինեն, որ ԱԺ լուծարումը համարվի կատարված իրավունքի ուժով: “Երբ մենք ժամանակին դա էինք ասում, մեզ դավաճան էին հանում, հակահեղափոխական, ինչ ասես, ասեցին”,- նշեց նա:

Հարցին, թե ՀՅԴ-ն վաղը ինչպե՞ս է քվեարկելու վարչապետի ընտրությանը, Ռուստամյանը պատասխանեց, որ կորոշեն, թե ինչ պետք է անեն այս պարագայում:

Մանրամասները՝ տեսանյութում։