»»»Երևանում բախվել են «Երազ»–ը և «Nissan»-ը. դեպքի վայրում դի է հայտնաբերվել

Երևանում բախվել են «Երազ»–ը և «Nissan»-ը. դեպքի վայրում դի է հայտնաբերվել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:20-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցում բախվել են Երազ մակնիշի 35 CZ 943 համարանիշի և Nissan մակնիշի 35 ԼR 578 համարանիշի ավտոմեքենաները:

Դեպքի վայրում հայտնաբերվել է տղամարդու դի՝ պարանոցի հատվածը ամբողջովին վնասված և արյունոտված: 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյոք հայտնաբերված դին վթարի հետևանքով է մահացել, և այդ հարցի պատասխանը ստանալու համար քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

2018-10-23T21:38:48+00:00October 23 21:41|Պատահարներ|0 Comments