»»»ԱԺ-ն չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները․ ՀՀԿ-ն բոյկոտեց քվեարկությունը

ԱԺ-ն չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները․ ՀՀԿ-ն բոյկոտեց քվեարկությունը

Ազգային ժողովը ձայների՝ 56 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, չընդունեց կառավարության կողմից առաջարկված Ընտրական օրենսգրքի նախագիծը։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քանի որ Ընտրական օրենսգիրքը» սահմանադրական օրենք է, ապա օրենսգրքի փոփոխությունները պետք է կատարվեն  63 կողմ ձայներով:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր ԸՕ-ն։ Նախագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։