»»»Հնդկաստանի քաղաքացին դիմել է ոստիկաններին և հայտնել. 2 հնդիկ իրեն զրկել են ազատությունից և կողոպտել իր մոտ եղած 4 հազար եվրո գումարը

Հնդկաստանի քաղաքացին դիմել է ոստիկաններին և հայտնել. 2 հնդիկ իրեն զրկել են ազատությունից և կողոպտել իր մոտ եղած 4 հազար եվրո գումարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետի պաշտոնակատար Արա Գևորգյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 133 հոդածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ոստիկանութան Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, այնուհետև, ձեռնարկելով անհրաժետ միջոցառումներ, պարզել են, որ Քեռու փողոցի 58 շենքի բնակարններից մեկում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ, 19-ամյա Վիսվար Միգլանինը և 35-ամյա Ջիտենդր Սորհինը քաշքշել են իրենց ծանոթ, նույնպես Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Ռինչր Բուտիային:

Նշված անձինք համայնքային ոստիկանների կողմից բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ Ռ. Բուտիան հայտնել է, որ նշված անձինք բացահայտ հափշտակել են իր դրամապանակում եղած 4 հազար եվրո գումարը, որից հետո իրեն ապօրինի զրկել են ազատությունից և թույլ չեն տվել, որպեսզի նա դուրս գա տանից և կատարվածի մասին դիմի ոստիկանություն:

Նշված անձինք հետաքննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

2018-10-21T17:34:33+00:00October 21 17:44|Պատահարներ|0 Comments