», Տեսանյութեր»Արմավիրի մարզպետի ծառայողական մեքենան շահագործվում է կիրակի ՝ ոչ աշխատանքային օորով՝ ընտրությունների ժամանակ (տեսանյութ)

Արմավիրի մարզպետի ծառայողական մեքենան շահագործվում է կիրակի ՝ ոչ աշխատանքային օորով՝ ընտրությունների ժամանակ (տեսանյութ)

Արմավիր քաղաքում քաղաքապետի ընտրություններ են։  Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝  ինչպես է Արմավիրի մարզպետին սպասարկող Toyota Prado մակնիշի ծառայողական ավտոմեքենան՝ 055 LL 55 պետհամարանիշով, շրջում քաղաքում, ընտրատեղամասերի տարածքներում։

Նկատենք, որ օրը կիրակի է, ոչ աշխատանքային, իսկ ծառայողական ավտոմեքենաներն արգելվում է շահագործել ոչ աշխատանքային օրերին ու ժամերին։ Դրան գումարում ենք նաև այն, որ կիրակի օր լինելուց բացի նաև օրը ընտրական է արմավիրցիների համար, այս դեպքում առավել տարօրինակ է դառնում, թե ինչ նպատակով էր Արմավիրի մազրպետի ծառայողական ամենագնացը շրջում քաղաքի փողոցներով։

Ի դեպ, Արմավիրում վերջերս նորից նոր մարզպետ նշանակվեց։ Հոկտեմբերի 2-ին՝ ԱԺ-ն պաշարելու օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացավ և հենց ԱԺ բակից հնչեցրած մի բանավոր հրահանգով ազատեց ԲՀԿ-ի քվոտայով նշանակված նախարարներին ու մարզպետներին, արդյունքում ավտոմատ պաշտոնից զրկվեց նաև Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, որը համարվում է ԲՀԿ քվոտայով նշանակված մարզպետ։

Հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը Արմավիի նոր մարզպետ նշանակեց 26-ամյա մի երիտասարդի՝ Համբարձում Մաթևոսյան անունով։ Հուսանք՝ Մաթևոսյանը ժամանակի ընթացքում կսովորի, որ պետական միջոցները չի կարելի ծառայեցնել անձնական նպատակներին, այդ թվում և հատկապես ընտրությունների ժամանակ։