», Տեսանյութեր, Քաղաքականություն»Վանեցյանը՝ հնարավոր հակահեղափոխության, Քոչարյանի եւ Ավետիսյանի մասին (տեսանյութ)

Վանեցյանը՝ հնարավոր հակահեղափոխության, Քոչարյանի եւ Ավետիսյանի մասին (տեսանյութ)

Ուժային կառույցները միշտ աշխատում են արտակարգ ռեժիմով, մենք կատարում ենք մեր պարտականություններն օրենքի շրջանակում և կատարելու ենք շատ բարեխիղճ և շատ լավ։ Այս մասին, այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե հակահեղափոխության վտանգներ ԱԱԾ-ն տեսնում է, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Վտանգները միշտ կան։ Մենք միշտ այն տեսակետին ենք, որ չպետք է թուլանալ և մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որպեսզի ՀՀ տարածքում բացառենք ցանկացած օրինախախտում, որը կապված է ձեր նշած դեպքերի հետ», – ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ ԱԱԾ խնդիրներից մեկը նաև սահմանադրական կարգի պահպանությունն է։

«Ես հավաստիացնում եմ, որ ամբողջությամբ տիրապետում ենք իրավիճակին և թույլ չենք տա, որ հանկարծ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն այնպիսի խախտումներ, որոնք կբերեն սահմանադրական կարգի խախտմանը», – նշեց ԱԱԾ տնօրենը։

Լրագրողների հետ զրույցում Վանեցյանն անդրադարձավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Վանեցյանը՝ հնարավոր հակահեղափոխության, Քոչարյանի և Արմեն Ավետիսյանի մասին

Gepostet von Irakanum.am am Dienstag, 16. Oktober 2018