», Տեսանյութեր, Քաղաքականություն»Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն (տեսանյութ)

Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն (տեսանյութ)

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման շրջանակն ու պատվիրատուն պարզվել են:

Արթուր Վանեցյանը նման հայտարարություն արեց կառավարության նիստւից հետո լրագրողների հետ զրույցում: «Պարզվել է շրջանակը, թե ովքեր են պատվիրել, ովքեր են գաղտնալսել: Գաղտնալսման եղանակն այս պահին պարզում ենք»,- ասաց  Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո ո՞վ էր գաղտնալսել իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը:

Հարցին, թե ո՞վ է պատվիրել, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։