», Տեսանյութեր, Քաղաքականություն»Ես նոր Հայաստանի կողմնակից եմ․ Հունան Պողոսյան (տեսանյութ)

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ․ Հունան Պողոսյան (տեսանյութ)

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ ու ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ և ներկայումս Սյունիքի մարզպետի թեկնածու Հունան Պողոսյանը։Նշենք, որ քիչ անց կառավարության նիստում Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում։

Դիտարկումներին, որ նա երկար տարիներ ծառայել է նախկին իշխանությունների օրոք, Հունան Պողոսյանն արձագանքեց. «Ես՝ ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին եմ ծառայել»։

Նա նշեց, որ մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկը Կառավարությունից է ստացել.«Ես նախկին պաշտոնում 8 տարի ծառայել եմ, ինձ կարճ դադար էր պետք, իսկ հիմա սիրով ընդունել եմ այս առաջարկը», – ասաց Հունան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ մարզում առաջնային խնդիրներից է լինելու փոխվստահության մթնոլորտի ձևավորումը։

Հիշեցնենք՝ Հունան Պողոսյանը ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից հաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 11-ին։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։