», Տեսանյութեր, Քաղաքականություն»Այսօր կարեւոր օր է․ Փաշինյանը երեկոյան հայտարարություն կանի (տեսանյութ)

Այսօր կարեւոր օր է․ Փաշինյանը երեկոյան հայտարարություն կանի (տեսանյութ)

Այսօր կարեւոր օր է, Հայաստանը թեւակոխում է մի նոր կարեւոր շրջափուլ: Այս մասին, այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ շրջափուլի հիմնական իմաստը կարող ենք ձեւակերպել հետեւյալ կերպ. Այս շրջափուլի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Այդ մասին ես ավելի կոնկրետ հանդես կգամ այսօր երեկոյան»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա միաժամանակ ներկայացրեց նորանշանակ նախարարներին, շնորհավորելով նրանց։ Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստն արտահերթ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, որ հոկտեմբերի 16-ին հրաժարական կտա, իսկ դեկտեմբերի 9-10-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Փաշինյանը երեկոյան հայտարարությամբ է հանդես գալու

Gepostet von Irakanum.am am Dienstag, 16. Oktober 2018