»»ՀՀ և Էստոնիայի նախագահները քննարկել են զբոսաշրջության ու ՏՏ ոլորտներում փոխգործակցությունը

ՀՀ և Էստոնիայի նախագահները քննարկել են զբոսաշրջության ու ՏՏ ոլորտներում փոխգործակցությունը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ:

Էստոնիան ՖՄԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագահ Սարգսյանը ողջունել է Էստոնիայի նախագահի մասնակցությունը գագաթնաժողովին: Հանդիպմանը երկու երկրների նախագահներն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Մասնավորապես կարևորվել է զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությունը, ինչպես նաև երիտասարդների փոխանակման ծրագրերի ակտիվացումը:

2018-10-11T21:52:11+00:00 Հոկտեմբերի 11 21:20|Քաղաքականություն|0 Comments