»»Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազի ու Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքները՝ նրա խափանման միջոցը վերացնելու որոշման դեմ

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազի ու Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքները՝ նրա խափանման միջոցը վերացնելու որոշման դեմ

ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը:

2018-09-26T14:47:29+00:00 Սեպտեմբերի 26 14:47|Իրավական|0 Comments