»»»Փոխքաղաքապետերն ու թաղապետերը կազատվեն․ Մարությանի քայլը

Փոխքաղաքապետերն ու թաղապետերը կազատվեն․ Մարությանի քայլը

Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հոկտեմբերի 10-ին կստանձնի Երևանի քաղաքապետի պաշտոնը և կձևավորի իր թիմն ու աշխատակազմը։

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով նորընտիր քաղաքապետը փոխելու է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին։ Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանում Մարությանը՝ ինագուրացիայից, իսկ հետո արդեն Երեւանի տոնից հետո կադրային լուրջ վերադասավորումներ է իրականացնելու։ Բոլոր փոխքաղաքապետերն ու թաղապետերը կփոխվեն։

Միաժամանակ մեզ հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» դաշինքը, ով ավագանու ընտրություններում ստացել է 80 տոկոսից ավելի ձայն, փոխքաղաքապետի եւ թաղապետերի պաշտոններում նշանակելու է սեփական թիմի անդամներին։ Երեւանի ավագանու ԲՀԿ եւ «Լույս» դաշինքները ղեկավար մարմիններում ներկայացուցիչներ չեն ունենա։