Օսիպյանն ասաց ու արեց

Երեկ քսանամյա ընդմիջումից հետո Հայաստանում տեղի ունեցան միանգամայն օրինական ընտրություններ, որոնց արդյունքների շուրջ առկա է քաղաքական և հասարակական կոնսենսուս։ Նոր քաղաքական մշակույթի դրսևորում է, երբ պարտված քաղաքական ուժերը՝ ավանդական դարձած դժգոհությունների փոխարեն, արժանապատվորեն շնորհավորում են հաղթողին։ Հայաստանում տեղի ունեցավ ընտրություն առանց ընտրակաշառքի, բռնությունների, կեղծարարության զանազան ձեւերի: Առաջին անգամ իշխանությունն ընտրություններում հաղթում է առանց այդ մեթոդների: Առաջին անգամ ընտրատեղամասերի դիմաց թաղային խուժանն ու արջի ծառայություններ մատուցողները չկային։ Ու թերեւս հասարակությունն առաջին անգամ ականատես եղավ ապաքաղաքականացված ոստիկանության։

Գաղտնիք չէ, որ ուժային այս կառույցը տարիներ շարունակ իր անմիջական աջակցությամբ օգնել է իշխանությանը վերարտադրվել։ Ոստիկանությունը, որը կոչված էր ապահովել ընտրություններում հասարակական կարգի պահպանումը, նպաստել, որպեսզի չլինեն ընտրախախտումներ շատ դեպքերում աչք է փակել ամենատարբեր անօրինականությունների վրա։

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարեց, որ տեղի են ունենալու աննախադեպ ազատ ու արդար ընտրություններ։ Առհասարակ Վայելիյ Օսիպյանի՝ ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելուց հետո համակարգում տեղի ունեցած փոփոխությունները դրական ազդեցություն են ունեցել, այդ կերպ առավել ամրապնդելով հասարակություն- ոստիկանություն կապը։ Հայաստանում տեղի ունեցավ ազատ ու թափանցիկ ընտրություններ՝ շնորհիվ ՀՀ քաղաքացու, ով չվաճառեց իր ձայնը, շնորհիվ լեգիտիմ իշխանության եւ ոստիկանության ճիշտ աշխատանքի արդյունքում։

Միաժամանակ պետք է արձանագրել, որ Երևանի ավագանու ընտրությունները ստուգարք էին գործող իշխանության համար, որը նա լավ հանձնեց։ Առաջիկայում քննությունն է։ Խոսքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է։ Իշխանությունը ձախողելու իրավունք չունի։

Irakanum.am