»»»Քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել. փրկարարները դեպքի վայրում են

Քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել. փրկարարները դեպքի վայրում են

Սեպտեմբերի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից (անցել է ճաղավանդակները). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Ոստիկանների և հարազատների հետ համատեղ բանակցությունների արդյունքում կանխվել է անձը չպարզված քաղաքացու (մոտ 34 տ.) ինքնասպանության փորձը:

2018-09-24T22:20:03+00:00 Սեպտեմբերի 24 22:20|Պատահարներ|0 Comments