»»Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի ձեւավորման վրա ազդող բաղադրիչների ուսումնասիրության համար

Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի ձեւավորման վրա ազդող բաղադրիչների ուսումնասիրության համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել՝ գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների եւ գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: 8 հոգանոց հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:

 

2018-09-24T13:25:45+00:00 Սեպտեմբերի 24 14:15|Հասարակություն|0 Comments