»»Պոմպեո․ Մենք Ռուսաստանին պատասխանատվության կենթարկենք ԱՄՆ-ի շահերի դեմ նրա գործողությունների համար

Պոմպեո․ Մենք Ռուսաստանին պատասխանատվության կենթարկենք ԱՄՆ-ի շահերի դեմ նրա գործողությունների համար

ԱՄՆ-ը պահպանում է Ռուսաստանի հետ համագործակցության տրամադրվածությունն այն ոլորտներում, որտեղ դա համընկնում է երկու երկրների ընդհանուր շահերին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ երկուշաբթի ելույթ ունենալով Նյու Յորքում կայացած ճեպազրույցում։

«Մենք փորձում ենք հայտնաբերել բոլոր ոլորտները, որտեղ ունենք ընդհանուր շահեր, եւ որտեղ կարող ենք աշխատել ռուսների հետ միասին»,- ասել է Պոմպեոն՝ հավելելով, որ կան նաեւ բազմաթիվ ոլորտներ, որտեղ Ռուսաստանն աշխատում է ամերիկյան շահերի դեմ։ «Մենք պատասխանատվության կենթարկենք նրանց այդպիսի գործողությունների համար»,- հայտարարել է պետքարտուղարը։

2018-09-24T21:01:15+00:00 Սեպտեմբերի 24 21:06|Աշխարհ|0 Comments