»»»Մեկ շաբաթում գրանցվել է 266 արտակարգ դեպք. 201 հրդեհ, 51 ավտովթար, որից զոհվել է մեկ մարդ

Մեկ շաբաթում գրանցվել է 266 արտակարգ դեպք. 201 հրդեհ, 51 ավտովթար, որից զոհվել է մեկ մարդ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 432 դեպք, որից 266-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 201 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 1 եւ տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 8 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 5 դեպք, որի հետեւանքով տուժել է 6 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները

2018-09-24T12:59:09+00:00 Սեպտեմբերի 24 13:38|Պատահարներ|0 Comments