»»Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից: Վարչապետն անհրաժեշտ է համարել տնտեսական ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը:

Նիկոս Անաստասիադիսը ջերմորեն է խոսել Հայաստանի և հայ ժողովրդի մասին ու ընդգծել, որ մեծապես կարևորում է երկկողմ գերազանց բարեկամական կապերի հետագա խորացումն ու ընդլայնումը:

Հայաստանի վարչապետը և Կիպրոսի նախագահն առևտրատնտեսական կապերի ընդլայնման գործում անհրաժեշտ են համարել բիզնես ֆորումի անցկացումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:

Հայ-կիպրական փոխգործակցության խթանման գործում կողմերը կարևորել են Կիպրոսի հայ համայնքի դերը և համոզմունք հայտնել, որ այն կարող է կամուրջ հանդիսանալ հատկապես տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու հարցում: Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Անաստասիադիսը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և կիպրական խնդրի կարգավորմանն ուղղված հարցեր ու կարևորել խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդիրների լուծումը: Զրուցակիցներն առանձնակի կարևորել են նաև միջազգային տարբեր հարթակներում համագործակցությունը:

Նիկոս Անաստասիադիսը վարչապետ Փաշինյանին հրավիրել է այցելել Կիպրոս իրեն հարմար ժամանակահատվածում:

2018-09-24T21:05:14+00:00 Սեպտեմբերի 24 21:28|Հասարակություն|0 Comments