»»Իրանի հետ բանակցություններ սկսելու համար Թրամփը պետք է վերադառնա ՀԳՀԾ-ին․ Ռոհանի

Իրանի հետ բանակցություններ սկսելու համար Թրամփը պետք է վերադառնա ՀԳՀԾ-ին․ Ռոհանի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է վերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համատեղ գործողությունների ծրագրին (VCPR), եթե մտադիր է բանակցել Թեհրանի հետ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորքում ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, որտեղ նա ժամանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար՝ գրում է tass.ru-ն։

«Թրամփը մի շարք սխալ քայլեր է արել Իրանի և իրանցի ժողովրդի նկատմամբ»,- ասել է Ռոհանին` անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն: «Նա առանց պատճառի սպառնացել և սպառնում է Իրանի ժողովրդին և միջամտում է մեր ներքին գործերին: Այդ պատճառով էլ մինչև բանակցությունների մեկնարկը այդ սխալները պետք է շտկվեն»,- նշել է Ռոհանին։

Ռոհանիի խոսքով՝ Իրանը կշարունակի հավատարիմ մնալ ՀԳԾՀ-ի դրույթներին, եթե համաձայնագրի մյուս կողմերը կատարեն իրենց պարտավորությունները: Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին իր նավթը վաճառելու իրավունքից զրկելու «փորձը ոչ միայն անիրական է, այլև կարող է շատ վտանգավոր լինել»։

2018-09-24T22:50:56+00:00 Սեպտեմբերի 24 23:03|Աշխարհ|0 Comments