»»»Զեյնալյանը հրաժարվում է ավագանու մանդատից․«Լույս» դաշինքը կունենա ավագանու 3 մանդատ

Զեյնալյանը հրաժարվում է ավագանու մանդատից․«Լույս» դաշինքը կունենա ավագանու 3 մանդատ

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը կհրաժարվի Երևանի ավագանու մադատից: Այս մասին Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոնա Մարուքյանը: Նա նշեց, որ «Լույս» դաշինքից Երևանի ավագանիում ներկայացված կլինի երեք անձ՝ Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանն ու Անի Խաչատրյանը:

«Մեզ երեք ավագանու մանդատ է տրվել, այս երեք անձը ներկայացված կլինեն»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը հավելել է, որ սրանք բացառիկ ընտրություններ էին, փողի գործոնը չեզոքացվել էր, մարդիկ իրենք էին ընտրական տեղամասերում որոշում, թե ում օգտին քվեարկեին: Նա նշեց, որ վարչապետը Հայաստանի քաղաքացիներից խնդրել էր պառլամենտը ցրելու մանդատ և նա այդ մանդատը ստացավ: