»»Անտոնիու Գուտերեշը Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը լուծելու ֆանտաստիկ օրինակ

Անտոնիու Գուտերեշը Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը լուծելու ֆանտաստիկ օրինակ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում վերջերս տեղի ունեցած  իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը կարգավորելու ֆանտաստիկ օրինակ:

Գուտերեշը նման կարծիք է հայտնել «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին պատասխանելու ընթացքում:

«Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ  օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, որը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ասել է Գուտերեշը:

2018-09-24T09:58:29+00:00September 24 9:54|Աշխարհ|0 Comments