»»Արթուր Վանեցյանը միաձայն ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արթուր Վանեցյանը միաձայն ընտրվեց ՀՖՖ նախագահ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: ՀՖՖ արտահերթ ժողովի մասնակից 59 պատվիրակները միաձայն քվեարկեցին Արթուր Վանեցյանի օգտին:

ՀՖՖ նոր նախագահի ընտրությանը ներկա չէր ՀՖՖ արդեն նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահել է 2002 թվականից: 16 տարիների ընթացքում ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները, ֆուտբոլային տարբեր մասնագետներ պարբերաբար պահանջել են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: ՀՖՖ նախկին նախագահը ժամանակ առ ժամանակ խոստացել է հրաժարվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնից տարբեր պայմաններով՝ ազգային հավաքականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնության ընտրական փուլերում ձախողվելու դեպքում, բայց այդպես էլ չի լքել պաշտոնը, պատճառաբանելով, որ իրենից բացի դեռեւս չի տեսնում մեկ այլ թեկնածու նախագահի պաշտոնում:

Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնում միակ առաջադրված թեկնածուն էր։

2018-09-22T14:20:20+00:00 Սեպտեմբերի 22 14:19|Սպորտ|0 Comments