»»Իրանում ահաբեկչություն իրականացրած անձանցից չորսին ոչնչացրել են

Իրանում ահաբեկչություն իրականացրած անձանցից չորսին ոչնչացրել են

Իրանի Ահվազ քաղաքում վնասազերծել և ոչնչացրել են չորս ահաբեկիչների, որոնք սեպտեմբերի 22-ին կրակ են բացել Իրանա-իրաքյան պատերազմի մեկնարկի տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ռազմական շքերթի մասնակիցների վրա:

Այս մասին հայտնում է Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին՝ հաղորդում է IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ երեք ահաբեկիչներին տեղում են ոչնչացրել, իսկ չորրորդ մասնակիցը մահացել է հիվանդանոցում:
Ավելի վաղ Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել էր, որ հարձակում իրականացրած զինյալները կապված են Միացյալ Նահանգների և Իսրայելի «Մոսադ» արտասահմանյան հետախուզական ծառայության հետ:
2018-09-22T23:35:33+00:00 Սեպտեմբերի 22 23:51|Աշխարհ|0 Comments