»»Երևանն ընդգրկվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում

Երևանն ընդգրկվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում

Հրապարակվել է Հանցագործության ինդեքսի 2018 թվականի վարկանշային աղյուսակը, որում 327 քաղաք է ներառվել:

Վարկանշային աղյուսակում, որը հրապարակել է Numbeo կայքը, հայտնվել է նաև Երևանը՝ զբաղեցնելով 270-րդ հորիզոնականը հանցավորության 29.88 տոկոս ցուցանիշով:

Ըստ աղյուսակի՝ աշխարհի ամենավտանգավոր քաղաքը Հոնդուրասի Սան Պեդրո Սուլան է: Հանցավորության ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքների տասնյակում ընդգրկվել են Կարակասը (Վենեսուելա), Պորտ Մորսբին (Պապուա Նոր Գվինեա), Ֆորտալեսան (Բրազիլիա), Դուրբանը (Հարավային Աֆրիկա), Յոհանեսբուրգը (Հարավային Աֆրիկա), Սալվադորը (Բրազիլիա), Պրետորիան (Հարավային Աֆրիկա), Պորտ օֆ Սպեյնը (Տրինիդադ և Տոբագո), Ռեսիֆեն (Բրազիլիա):

Իսկ ամենից անվտանգ քաղաքների եռյակը համալրել են Աբու Դաբին (ԱՄԷ), Դոհան (Քաթար), Բազելը (Շվեյցարիա):

 

2018-09-22T21:53:58+00:00 Սեպտեմբերի 22 22:05|Հասարակություն|0 Comments