»»»Փարիզում մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

Փարիզում մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

Ֆրանսիայի Ելիսեյան պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Փարիզ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով է:

Հայաստանի վարչապետը երեկվանից հանդիպել է ՀՀ համայնքի ներկայացուցիչների և Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների հետ։ Նա նաև ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում վեր խոյացող Կոմիտասի հուշարձանի մոտ:

Այսօր էլ նա հանդիպում է ունեցել «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ: