»»Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն է ընտրել ազգագրագետ Հարություն Մարությանին։

Նշենք, որ առաջադրված էր 4 թեկնածու. Հայկ Դեմոյանն ստացել է 2 կողմ ձայն, իսկ Հարություն Մարությանը՝ 11: Մյուս երկու թեկնածուները (Արմեն Ասրյան եւ Ստեփան Ստեփանյանց) ձայն չեն ստացել:

Կենսագրություն

Հարություն Տիրանի Մարության

Պատմական գիտությունների դոկտոր

Ծնվել է 30 սեպտեմբերի, 1956 թ.

1963-1973 Երեւանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոց

1973-1978 Երեւանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, ազգագրություն

1980-1983 ՍՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտ (Մոսկվա), արտադրությունից կտրված ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածու (Մոսկվա, 1984), ազգագրություն

Ակադեմիական եւ փորձագիտական գործունեություն

1989-1995 Գիտական խորհրդի անդամ, Հայաստանի ազգագրության պետական թանգարան 1991-1995, 2011-մինչ օրս Գիտական խորհրդի անդամ, Երեւանի պատմության թանգարան 1999-2012 Փորձագետ, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողով

2007-2008 «Հայփոստ» ՓԲԸ Նամականիշների խորհրդի անդամ

2007-2008 Գլխավոր խմբագրի տեղակալ, «21-րդ դար». «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես

2007-մինչ օրս Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ

2007-2015 Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտու

2011-մինչ օրս Ատենախոսությունների պաշտպանության գիտական խորհրդի անդամ (նախագահի տեղակալ – 2016 թ.-ից)ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ

2012- մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական

2012 սեպտ-2015- փոխնախագահ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին կից փորձագիտական խմբի անդամ

2013-2016 «Ցեղասպանագիտական հանդես» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ

2014- մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով մասնագիտական խորհրդի անդամ Հայկական ուսումներու միջազգային ընկերակցության (Association Internationale des Etudes Arméniennes) անդամ

2015-2016 «International Journal of Armenian Genocide Studies» պար– երականի միջազգային գիտական խորհրդի անդամ

2015-մինչ օրս «Society of Armenian Scholars» (SAS) (ԱՄՆ) գիտական ընկերակցության անդամ

2015- մինչ օրս Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող գնչուների հարցով փորձագետների ժամանակավոր հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ/փորձագետ

2017-«Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատություններ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ

2018-09-14T17:24:30+00:00 Սեպտեմբերի 14 17:21|Հասարակություն|0 Comments