», Տնտեսություն, Քաղաքականություն»Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսվել է իր ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը (տեսանյութ)

Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսվել է իր ու Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատում է, որ համացանցում հայտնված ձայնագրությունում խոսում է ինքն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Այսօր  ձայնագրության հայտնվելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանը կարծիք հայտնեց, որ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցությունը:

«Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն եւ կպարզվի ձայնագրության աղբյուրը եւ թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը: Եթե չեմ սխալվում Գլխավոր դատախազությունում արդեն քրգործ է հարուցվել եւ առաջիկայում կիմանանք մանրամասները: Խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը: Խոսակցությունը բոլորդ լսել եք, գիտեք՝ ինչի մասին է, ուղղակի ուզում եմ ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջեւ կանգնած էին ՀՀ երկրորդ նախագահը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ այդ հարցում որեւէ թերացում եւ թերություն չկա: Նման քննարկում իմ եւ պարոն Խաչատրյանի միջեւ կայացել է եւ եղել է զուտ իրավաբանական քննարկում»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։