»»»Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. մեքենաներից մեկը կողաշրջվել է

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. մեքենաներից մեկը կողաշրջվել է

Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 19-ին ժամը 9:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց, բախվել են Լոռու մարզի Թումանյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Գագիկ Եղիկյանի վարած ԳԱԶ 22171 մակնիշի 35 FT 505 համարանիշի եւ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստաիա վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գայանե Մելիքյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 PG 314 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Նախնական տեղեկությունների՝ զոհեր եւ վիրավորներ չկան: Պատահարի հետեւանքով Nissan-ը կողաշրջվել եւ հայտնվել է գազոնում:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ԳԱԶել-ում 12 մարդ է եղել, ովքեր մեկնում էին Տավուշի մարզ՝ Հաղարծին վանք, իսկ Nissan-ի վարորդը աշխատում է «Շանգրի Լա» խաղատանը:

2018-08-19T11:10:55+00:00 Օգոստոսի 19 11:10|Պատահարներ|0 Comments