»»»Շիրակում և Արմավիրում հակակարկտային կայանքների միջոցով չորրորդ կարգի կարկտավտանգավոր ամպեր են ներգործության ենթարկվել, արձակվել է 13000-ից ավելի կրակոց

Շիրակում և Արմավիրում հակակարկտային կայանքների միջոցով չորրորդ կարգի կարկտավտանգավոր ամպեր են ներգործության ենթարկվել, արձակվել է 13000-ից ավելի կրակոց

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ապարան և Շիրակի մարզի Աղին համայնքների չպաշտպանվող տարածքներում:

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Օգոստոսի 18-ին, ժամը 18:30-ից մինչև 18:51-ը Արմավիրի մարզի Արաքս (Արմավիր), Արտամետ, Արևադաշտ, Վանանդ, Նոր Կեսարիա համայնքների տարածքներում տեղակայված թվով 21 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1401 կրակոց:

Օգոստոսի 18-ին, ժամը 16:27-ից մինչև 18:01-ը Շիրակի մարզի Հայկավան, Ղարիբջանյան, Մեղրաշեն, Ողջի, Վահրամաբերդ, Ազատան, Արևիկ, Ախուրիկ, Բասեն, Բայանդուր, Գետք, Գեղանիստ, Երազգավորս, Լուսակերտ, Աղին, Մանթաշ, Շիրակավան, Սպանդարյա, Ոսկեհասկ, Փանիկ համայնքների տարածքներում տեղակայված թվով 53 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել չորրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 12035 կրակոց:

2018-08-18T23:37:06+00:00 Օգոստոսի 18 23:40|Պատահարներ|0 Comments