», Տեսանյութեր»Գասպարյանի փեսան բացառում է, որ աները խարդախությամբ առանձնատուն է ձեռք բերել (տեսանյութ)

Գասպարյանի փեսան բացառում է, որ աները խարդախությամբ առանձնատուն է ձեռք բերել (տեսանյութ)

«Բացառում եմ։ Վլադիմիր Գասպարյանը տուն, որտեղ պետք է ինքը ապրի ձեռք բերելու համար խարդախ ճանապարհներով․․․ բացառում եմ»։ Այս մասին, այսօր Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, պատասխանելով այն հարցին, թե մամուլում հրապարակում կա այն մասին, որ իր աները Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատունը 2013թ ձեռք է բերել մոտ 200 հազար դոլարով: Նշենք, որ Hetq.am -ի հրապարակման համաձայն Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատունը 2013թ. գրավադրված էր «Ամերիաբանկ»-ում 1 մլն 800 հազար դոլար լիկվիդացիոն արժեքով: Անշարժ գույքի գործակալների գնահատմամբ` առանձնատան շուկայական արժեքն այդ ժամանակ 3-4 մլն դոլար էր: Մինչդեռ ըստ հրապարակման այն Գասպարյանը ձեռք է բերել 200 հազար դոլարով։
Մեզ հետ զրույցում Արթուր Գեւորգյանն անդրադարձավ նաեւ կոռուպցիոն բացահայտումներին, որոնք տեղի են ունենում այս օրերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

2018-08-18T14:36:57+00:00 Օգոստոսի 18 14:36|Հասարակություն, Տեսանյութեր|0 Comments