»»Ես վերջի անգամ եմ նախազգուշացնում դատական համակարգի աշխատակիցներին. Խելքներդ գլուխներդ հավաքեք. Ն. Փաշինյան

Ես վերջի անգամ եմ նախազգուշացնում դատական համակարգի աշխատակիցներին. Խելքներդ գլուխներդ հավաքեք. Ն. Փաշինյան

Մեր կառավարության 100 օրվա ամենակարեւոր կետերից մեկը կոռուպցիայի բացահայտումն է,  պայքարն է կոռուպցիայի դեմ: Մեր նպատակը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզանից գողացված գումարները լումա լումա վերադարձվեն ձեզ:

Ես մի քանի անգամ ասել եմ, որ չեմ զանգելու որեւէ դատավորի որեւէ հարցով, բայց ես նկատում եմ,  որ որոշ դատավորներ շարունակում են նման ոճով աշխատել եւ ծառայություններ մատուցել նախկին կոռուպացված իշխանություններին: Ես կարճ ու կոնկրետ կասեմ խելքներդ գլուխներդ հավաքեք:

2018-08-17T20:05:04+00:00 Օգոստոսի 17 20:01|Քաղաքականություն|0 Comments