», Պատահարներ»Քաբուլում պայթունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 48-ի

Քաբուլում պայթունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 48-ի

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել, մահացել է առնվազն 48 մարդ, կա 67 տուժած, այս մասին հաղորդում է korrespondent.net-ը։

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևմուտքում, մահապարտ ահաբեկիչը ներխուժել է ուսումնական հաստատության շենք Դաշտ Է Բարչի շրջանում և գործի դրել պայթուցիկը։ Գրեթե բոլոր զոհվածներն ուսանողներ են։

Ականատեսների պնդմամբ՝ պայթյունի պահին շենքում գտնվել է ավելի քան 100 մարդ։

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին դատապարտել է տեղի ունեցածն ու հրահանգել հետաքննություն սկսել։

2018-08-15T21:44:24+00:00 Օգոստոսի 15 21:20|Աշխարհ, Պատահարներ|0 Comments