»»«Վստրեչի ապերի» և Գարեգին Իսկանդարյանի պաշտպանների հայտարարությունը

«Վստրեչի ապերի» և Գարեգին Իսկանդարյանի պաշտպանների հայտարարությունը

2018 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանությունը հին ու ոչ այնքան բարի ժամանակների ոգով տարածել էհաղորդագրություն  իրենց ձևակերպմամբ «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանի ու Գարեգին Իսկանդարյանի վերաբերյալ: Հաղորդագրությունն իր մեջ ներառել է, ինչպես անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտում, այնպես էլ իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, թե մի քաղաքացի հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ. հուլիսի17-ին Արամ Վարդանյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն առևանգել են, տեղափոխելԱրցախի փողոցի վրա գտնվող շինություն ու բռնության ենթարկել: Նշված է նաև, թե «…իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արամ Վարդանյանի հետհանցագործությունը կատարել է Գարեգին Իսկանդարյանը», ապա հաղորդագրությամբ կոչ է արվել Ա.Վարդանյանի ևԳ.Իսկանդարյանի «հանցավոր գործունեությունից տուժածե ինչ-որ քաղաքացիների այդ մասին հայտնելիրավապահներին:

Սա անմեղության կանխավարկածի ակնհայտ ու կոպիտ ոտնահարման դասական օրինակ է: Նախ դեռևս վերնագրում,հետագայում նաև տեքստում, նշվում է, որ   Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի հանցավորգործունեությունից տուժածները կարող են դիմել ոստիկանություն: Փաստորեն նշված հայտարարությամբ որպես փաստէ նշվել, իբրև Ա.Վարդանյանը և Գարեգին Իսկանդարյանը զբաղվել են հանցավոր գործունեությամբ, ավելինհայտարության տեքստում նշվել է, թե . «պարզվել է, որ Արամ Վարդանյանի հետ հանցագործությունը կատարել է նաևԳարեգին Իսկանդարյանը»: Նշված արտահայտությամբ ևս փորձ է կատարվել որպես փաստ ներկայացնել, թե իբրԱ.Վարդանյանն ու Գ.Իսկանդարյանը կատարել են հանցագործություն: Այս արտահայտությունները անմեղությանկանխավարկածի խախտում պարունակելուց զատ չեն համապատասխանում նաև իրականությանը: Քրեական գործիշրջանակներում տիրապետելով վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներին, կարող ենքփաստել, որ դրանցով ոչ միայն չի պարզվել, թե կատարվել է հանցագործություն, ոչ միայն չի պարզվել, թեհանցագործությանը առնչություն կարող են ունենալ Արամ Վարդանյանը կամ Գարեգին Իսկանդարյանը, այլ միանշանակ հերքվել է, թե հնարավոր է տեղի ունեցած լինի առևանգում, կամ այդ հաղորդում տված քաղաքացունկատմամբ կիրառված լինի բռնություն:

Սրա վառ ապացույցն է նաև այն, որ գիտակցելով առկա մեղադրանքով Արամ Վարդանյանին կամ Գարեգին Իսկանդարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու անհնարինությունը, ոստիկանությունը փորձ է կատարում նման հայտարարություն տարածելով գտնել որևէ քաղաքացու ում միջոցով փորձ կկատարվիԱ.Վարդանյանին ենթարկել քրեական պատասխանատվության:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին կոչ ենք անում չառաջնորդվել Արամ Վարդանյանի հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով, չփորձել այդ նկատառումներով արհեսատականորեն խտացնել գույները և ՀՀՈստիկանությանը ներքաշել նման անօրինականության մեջ, իսկ դրա անկարողության դեպքում հրաժարվել գործովօպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելուց, խնդրելով վարույթն իրականացնող մարմնին դրանք հանձնարարել այլ մարմնի:

Կոչ ենք անում իրավապահ մարմնիններին այս գործով իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն,պարզելու իրականությունը, որը որևէ աղերս չունի ներկայացված փաստական հանգամանքների հետ: Սույնհայտարարության մեջ նշված գործով տուժող ներգրավված և հաղորդում տված անձի իրական նպատակները պարզելունպատակով, փորձել ենք ուսումնասիրել այդ անձի անցյալը, իրական նպատակները և կապերը: Անմեղությանկանխավարկածի պահպանման նպատակ ունենալով այս պահին զերծ կմնանք  մեր կողմից հավաքագրված, նշված անձիկողմից ենթադրյալ հանցագործությունների դեպքերը հրապարակելուց և իրական նպատակները բացահայտելուց,սակայն կոչ ենք անում համապատասխան մարմիններին առավել սևեռուն ուսումնասիրել որպես տուժող ներկայացողանձի հակառակ սերնդի ներկայացուցիչների հետ խայտաբղետ հարաբերությունները, այդ հարաբերություններինպատակը, դրանց զուգահեռ նրա կողմից իրականացվող գործողությունները, որոնց մասին որոշակի տվյալներքրեական գործում հիմա էլ կան: Ավելին, մեր կողմից ձեռք բերված տվյալները կտրամադրվեն համապատասխանմարմիններին, քննություն կատարելու և, դրանք հաստատվելու դեպքում, տուժող ճանաչված անձին քրեականպատասխանատվության ենթարկելու համար:

Ավելին, հետևողական ենք լինելու իբր նշված հայտարարության արդյունքում հաղորդում տված յուրաքանչյուր անձի իրական նպատակների, կապերի և անցյալի վերհանման հարցում:

Ավելացնենք, որ հայտարության մեջ նշված տեղեկությունն այն մասին, որ Արամ Վարդանյանը գտնվում էանազատության մեջ իրականությանը չի համապատասխանում և ՀՀ ոստիկանությունը չէր կարող չիմանալ այդ մասին,իսկ եթե տեղեկություն չունի, ապա դա միայն խոսում ոչ արհեստավարժ լինելու կամ մանիպուլյացիայի արդյունքումորոշ քաղաքացիներից հաղորդումներ հավաքագրելու քողարկված նպատակի մասին:

Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի պաշտպաններ

Լուսինե Սահակյան և Երվանդ Վարոսյան

2018-08-15T21:43:50+00:00 Օգոստոսի 15 21:43|Իրավական|0 Comments