»»Իրանի առաջին փոխնախագահը մերժել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ցանկացած բանակցությունների հնարավորություն

Իրանի առաջին փոխնախագահը մերժել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ցանկացած բանակցությունների հնարավորություն

Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին մերժել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ցանկացած բանակցությունների հնարավորությունը:

 Նա նշել է, որ «թշնամիները փորձում են հոգեբանական եւ տեղեկատվական պատերազմ տանել՝ երկրի ապագայի նկատմամբ անհանգստություն եւ հիասթափություն հրահրելու եւ հասարակական կարծիքի վրա ազդելու համար»:
Առաջին փոխնախագահը քննադատել է ԱՄՆ-ի կառավարության թշնամանքն Իրանի նկատմամբ՝ նշելով, որ երկրի քաղաքական վերնախավը համաձայն է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները ներկայիս փուլում անընդունելի են՝ այդ երկրի թշնամական քաղաքականության եւ Իսլամական Հանրապետության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով:
2018-08-15T19:51:45+00:00 Օգոստոսի 15 19:51|Աշխարհ|0 Comments