»»«Եթե մեր օրենսդրությամբ սահմանված է, որ ՀԴՄ-ները պետք է տրվեն, ուրեմն պետք է տրվեն»․ վարչապետ

«Եթե մեր օրենսդրությամբ սահմանված է, որ ՀԴՄ-ները պետք է տրվեն, ուրեմն պետք է տրվեն»․ վարչապետ

ՀՀ  կառավարության այսօրվա  նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՊԵԿ-ի աշխատանքին և մասնավոր հատվածի անհանգստությանը ՀԴՄ կտրոնների հետ կապված:

«Ես կարծում եմ, որ մեր ուղերձն ի սկզբանե եղել է շատ հստակ, կարծում եմ, մեր կառավարությունը և բոլորս այսօրվա Հայաստանում կարող ենք ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր համար ի սկզբանե որդեգրում է օրինապահ վարքագիծ: Եվ եթե մեր օրենսդրությամբ սահմանված է, որ ՀԴՄ-ները պետք է տրվեն, ուրեմն պետք է տրվեն»,- ասաց Ն.Փաշինյանը:

Ըստ  վարչապետի՝ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ այդ գումարները, որ նրանք վճարում են պետբյուջե, արդյունավետ կերպով են ծախսվում և, եթե այս պահին արդյունավետ չեն ծախսվում, կառավարության քննարկումները նվիրված են յուրաքանչյուր լումայի արդյունավետ ծախսվելուն և այդտեղ լուրջ արդյունքներ կլինեն:

Վարչապետը խնդրեց, որ ՊԵԿ-ն իր աշխատանքում շարժվի այնպես, որ ՀՀ քաղաքացիների անարդարության զգացումը, որ հաղթահարվել է, չառաջանա. «Եթե որևէ մեկը տեսնի, կասկածի, հետո համոզվի, որ իր նկատմամբ այլ վերաբերմունք կա, քան իր կողքի աշխատողի նկատմամբ, շատ լուրջ խնդիրներ կունենանք:

Ընդհանուր առմամբ մեր քաղաքականությունը պետք է լինի ոչ թե պատժող, այլ մենք պետք է մեր քաղաքացիների հետ երկխոսությունը շարունակենք, որպեսզի մենք բոլորս մեր գործողություններում առաջնորդվենք օրինականության առաջնահերթությամբ:

Ի վերջո, օրինականությունը պահպանելը մեզնից յուրաքանչյուրի առաջնային պարտավորությունն է և ես հույս ունեմ, որ մենք այս ճանապարհով կգնանք»: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը չափազանց կարևորեց այս ուղերձը՝ նշելով, որ իրենք հանդիպում են ներդրողների և պոտեցնիալ ներդրողների հետ.

«Շատ զգայուն է բիզնեսը և այս խոսքերը վստահություն է ներշնչում նաև իրենց, որ այն ամենը, ինչ արվում է, արվում է բացառապես օրենքի առջև բոլորի հավասարությունն ապահովելու սահմանադրական սկզբունքի ներքո և միայն տնտեսական զարգացում ապահովելու»: Նախարարը նկատեց, որ իսկապես տնտեսական ցուցանիշները լավն են ու կատակեց, ժողովրդի խոսքով, աչքով չտանք: Նա նաև նշեց, որ շատ կարևոր է հետագա բարեփոխումները:

2018-08-09T12:14:23+00:00 Օգոստոսի 9 12:14|Տնտեսություն|0 Comments