ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանն «Ազատությանը» փոխանցել է, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5,2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։

Ըստ Մկրտչյանի, ««Ալեքս Հոլդինգում» կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում և արձանագրվել է ավելի քան 5 միլիարդ դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն»:

Լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն ավելի ուշ:

***

Շուտով ստուգումներ կսկսվեն «Երևան Սիթի» սուպերմարկետներում: Այս մասին հայտնեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ:

Դրանից զատ, ծառայության 2019 թվականի ծրագրերի մեջ են մտնում հասարակական սննդի օբյեկտների ստուգումները, այդ թվում՝ հայտնի անձանց պատկանող: Հավելենք, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում տուգանքների չափը կկազմի 100-300 հազար դրամ: Միաժամանակ, Ավետիսյանը նշեց, որ ՍԱՊԾ առաքելությունը ոչ թե տուգանելն է, այլ հայտնաբերված խախտումները վերացնելու հարցում տնտեսվարող սուբյեկտներին օգնելը: