Սյունիքի մարզում պատահար է տեղի ունեցել: Հուլիսի 29-ին, ժամը 22:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շուրջ 20 մետր գլորվել հարակից ձորը:

Պատահարի հետեւանքով Գ.Ղ.-ն (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Ա.Վ.-ն տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: