ԱՄՆ-ի Մեն նահանգում՝ Կանադայի սահմանին, երեք մարդ մահացել է երկու շարժիչով աշխատող փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով: Այս մասին հայտնում է CBC հեռուստառադիոկորպորացիան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում: Ինքնաթիռն ուղևորվում էր կանադական Պեմբրոկ քաղաքից Էդուարդ արքայազնի կղզի՝ ԱՄՆ-ի տարածքով:

Նշվում է, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Ավիաաղետի պատճառները պարզվում են: