Ֆրանսիայի հյուսիսարեւելյան Արդեննա նահանգում ինքնաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով երկու մարդ է զոհվել:
Միջադեպը տեղի է ունեցել նահանգի վարչական կենտրոնից՝ Շարլեվիլ Մեզյեր քաղաքից քիչ հեռու:
Նախնական տվյալներով, օդաչուն ինքնաթիռի հետ խնդիրները նկատել է թռիչքից անմիջապես հետո: Նա փորձել է վայրէջք կատարել, բայց դիպել է ծառի գագաթին:
Ինքնաթիռում երեք ուղեւոր եւ մեկ օդաչու կար: Ուղեւորներից երկուսը` 20 եւ 32 տարեկան, ողջ են մնացել եւ կարողացել են տագնապի ազդանշան հաղորդել, իսկ 68-ամյա օդաչուն եւ երրորդ ուղեւորը մահացել են:
Վթարի փաստով հետաքննություն է կատարվում: