Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 27-ին, ժամը 17:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից,  գլորվել ձորը եւ բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւորը (Ա. Վ., ծնված 1987 թ.) եւ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 18:38-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Վ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենան: