Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 16:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 138/3 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ գազի բալոնից (5 կգ-անոց) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել են 5 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը եւ բնակարանի պատշգամբի դուռը՝ մասամբ: Բնակիչը՝ Վ. Ս.-ն (ծնված 1975 թ.), հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը: