Հուլիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Սարգսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 RX 738 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սարավանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։

Վթարի հետևանքով Ա. Սարգսյանի ուղևորներ` Երևանի բնակիչ, 20-ամյա Ռոբերտ Չիլինգարյանը և Գյումրիի բնակիչ 20-ամյա Միքայել Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորները ծառայել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և զորացրվել ու վերադառնում էին տուն: