Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներն առավոտից սպասում են, սակայն պաշտպաններից որեւէ մեկը նրանց չի մոտեցել եւ մեկնաբանություն չի տվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՀՔԾ-ում Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել էր դատարան: