ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին երեկ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 պրիմ 1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը): Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու որոշումը հաստատել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: