Մենք չենք առաջարկում ձեր կապիտալը տեղափոխել Հայաստան: Այսօր՝ հուլիսի 26-ին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք չենք առաջարկում, որ ձեր կապիտալը օրինակ էստեղից վերցրեք, տեղափոխեք Հայաստան, բնականաբար էդպիսի առաջարկ չի հնչում, հնչի էլ, գիտենք, որ արձագանքի չի արժանանա: Մենք նկատի ունենք՝ փորձեք ձեզ համար անվտանգ հանդիսացող ինչ-որ մի շեմից: Եկեք Հայաստանի համար ծախսվող գումարները այնպես անենք, որ ոչ թե զրոյանան, այլ եկեք այնպես անել, որ դրանք Հայաստանում առաջացնեն ավելացված արժեք»,-ասել է նաԼ

Փաշինյանը գործարարներին խնդրեց Հայաստանը դիտարկել որպես վայր, որտեղ կարելի է գումար վաստակել. «Ես ձեզ խնդրում եմ Հայաստանը դիտարկել որպես մի տեղ, որտեղ կարելի է վաստակել, եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը շատ շահագրգիռ է դրանում, ինչո՞ւ, որովհետեւ ոչ թե մենք մտածում ենք գանք, հարմար պահի փայ մտնենք, այլ որովհետեւ 2 շահագրգռվածություն ունենք. առաջինը՝ դրանով դուք կստեղծեք աշխատատեղեր, եւ դրանով դուք որոշակի եկամուտներ կբերեք մեր պետությանը, մեր հայրենիքին»: